Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Համալսարանական կլինիկաները՝ նորացված

«Մեր համալսարանի առաքելությունը երկրին լավագույն մասնագետներ պատրաստելն է։ Մենք պարտավոր ենք մտածել մեր քաղաքացիների առողջության մասին». վերջին մեկ տարում տարբեր քննարկումների, խորհրդակցությունների ընթացքում այս արտահայտությունը հաճախ է կրկնում Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։


Այդ նպատակով համակողմանի բարեփոխումներ են իրականացվում թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում։ Այսօր բուժական հատվածին անդրադառնալու պահն է։

 

Դեռ անցած տարվա հունիսին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից «Մուրացան» տեղափոխվեցին մանկական բաժանմունքները։ Կենտրոնացման եւ համալիր ծառայությունների շնորհիվ այնտեղ զգալիորեն բարելավվեց մանկաբուժական ծառայության որակը, իսկ հիվանդանոցը դարձավ մանկական ուղղվածություն ունեցող առաջատար բժշկական կենտրոններից մեկը։ ««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ազատված տարածքներն անմխիթար վիճակում էին, եւ այդ պայմաններում ուղղակի անհնար էր որեւէ ծառայություն կազմակերպել, իսկ ուսանողներին աշխարհի առաջատար տեխնիկայից օգտվելու մեր մասնագետների փորձի ցուցադրման մասին մտածել անգամ չէինք կարող։ Այդ պատճառով որոշեցինք առաջին հերթին վերանորոգել մասնաշենքի երկու հարկը եւ այստեղ կենտրոնացնել վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու վիրահատարանները, քանի որ դրանք եւս լավ վիճակում չէին։ Մեծածավալ շինարարական աշխատանքներ էինք նախաձեռնում եւ ճիշտ համարեցինք միանգամից թերապեւտիկ մասնաշենքի երրորդ հարկը եւս ընդգրկել»,- ասում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։


Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ամեն ինչ հիմնովին փոխվել է։ Նախկինից, թերեւս, միայն պատերն են մնացել։ Հենց մուտքից աչք շոյող գույներն ու մաքրությունը, լուսային ժամանակակից լուծումները, կահավորանքը հաճելի տրամադրություն են ստեղծում։ Կլինիկաները ներկայանում են ոչ միայն գեղեցիկ տեսքով, այլեւ միջազգային ժամանակակից բոլոր չափորոշիչներն ապահովող նորագույն տեխնիկայով։


Նորացված երկու հարկաբաժիններում տեղակայվում են ընդհանուր վիրաբուժության (ղեկավար՝ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան), քիթ-կոկորդ-ականջաբանության (ղեկավար՝ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյան), փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության (ղեկավար՝ բ.գ.դ. Ռաֆայել Մանվելյան), դիմածնոտային վիրաբուժության (ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Աննա Պողոսյան), մանկական վիրաբուժության (ղեկավար՝ բ.գ.թ. Մելիք Ռոստոմյան), վնասվածքաբանության (ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Արսեն Ազիզբեկյան), ինչպես նաեւ նոր կազմավորված ուրոլոգիայի (ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ծատուրյան) կլինիկաները։


Յուրաքանչյուր ծառայություն իր առանձին վիրահատարանն ունի՝ հագեցած նորագույն լամպերով ու սեղաններով, Drager հեղինակավոր ֆիրմայի անզգայացման լավագույն սարքերով, անհրաժեշտ այլ տեխնիկայով։ Առանձին վիրահատարանում կկատարվեն լապարասկոպիկ եղանակով վիրահատությունները։


Ինչ խոսք, վիրաբուժական ուղղվածությամբ կլինիկաների արդյունավետ գործունեությունն անհնար է պատկերացնել առանց ժամանակի պահանջներին համապատասխանող անզգայացման եւ ինտենսիվ թերապիայի։ Պրոֆեսոր Իրինա Մալխասյանի ղեկավարությամբ անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի բարձր որակավորում ունեցող մասնագետները վիրահատական միջամտությունների անեսթեզիոլոգիական եւ ռեանիմատոլոգիական բարձրակարգ սպասարկում են իրականացնում։ Կլինիկան հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով՝ ընդհանուր անզգայացման եւ արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքերով (Hamilton, Drager հանրահայտ ֆիրմաների), հիվանդների մոնիտորինգի կենտրոնացված համակարգով (Schiller ֆիրմայի) եւ անհրաժեշտ այլ սարքավորումներով, ինչի շնորհիվ անեսթեզիոլոգիական եւ ինտենսիվ թերապիայի ժամանակակից չափանիշներին համապատասխան տարբեր միջամտություններ են կատարվում։


Դեռեւս 1934-ին պրոֆեսոր Հ. Քեչեկի կողմից այս հիվանդանոցում հիմնադրված վիրաբուժական կլինիկայում, որտեղ մշտապես ճանաչված մասնագետներ են աշխատել, միշտ էլ վիրաբուժական միջամտության նորագույն մեթոդներ են կիրառվել՝ պահպանելով առաջատարի դիրքերը։ Նորացված պայմաններն, անտարակույս, նոր պահանջներ ու պարտավորվածություն է ենթադրում։ Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն այս առումով չի առանձնացնում բուժական եւ կրթական ասպարեզները։


Ուշագրավ է, որ փոքր, ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկան դեռ չափազանց սուղ պայմաններում կարողացավ էնդովասկուլյար եղանակով վիրահատության մի նոր մակարդակ ապահովել։ Կլինիկայի երիտասարդ ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանի կողմից անցած ամռանը հիվանդի որովայնային զարկերակների լուսանցքի վերականգնումն առանց կտրվածքի եւ տեղային ցավազրկմամբ առաջին քայլն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ տարածաշրջանում։ Նման ելքերը սովորաբար ապահովվում են բարձր տեխնոլոգիաների եւ լավագույն մասնագետների շնորհիվ։


«Կյանքն աներեւակայելի արագությամբ առաջ է գնում՝ նոր, ավելի բարձր պահանջներ պարտադրելով։ Դրան համընթաց գնալու համար պարտավոր ենք մշտապես հետեւել մեր ոլորտում արձանագրվող հաջողություններին եւ փորձել հետ չմնալ։


Սա կրթական բուժհաստատություն է։ Ուստի շարունակական զարգացումներ ապահովելով, վերազինվելով, սպասարկումների որակը բարձրացնելով, պետք է հասնենք մեր գերագույն նպատակին՝ լավ բժիշկներ պատրաստելուն։ Մենք լուրջ քայլեր ենք իրականացնում նաեւ մեր մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում կազմակերպելու ուղղությամբ»,- ասում է Դերենիկ Դումանյանը։


Ակնհայտ է, որ համալսարանական հարկի տակ հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ոլորտում 21-րդ դարին վայել նոր մի մակարդակ է ապահովվել։


Սա ենթադրում է, որ հաջորդը, որտեղ էլ որ լինի՝ կամա, թե ակամա՝ պիտի փորձեն ավելի լավը ստեղծել։ Իսկ դրանից կշահի մեր երկիրը, մեր ժողովուրդը...

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ